ՆԵՐԳՐԱՎԵՔ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ՝ ԿԻՐԱՌԵԼՈՎ ԱՐՈՄԱՄԱՐՔԵԹԻՆԳՓՈՐՁԵՔ ԱՆՎՃԱՐ ՀԵՆՑ ՀԻՄԱ
Առաջին հերթին մենք թիմ ենք։ Թիմ, ովքեր հավաքվել են մեկ նպատակի, մեկ առաքելության շուրջ։ Մեր առաքելությունն է բարելավել օդի որակը փակ տարածքներում և սրահներում՝ հարստացնելով այն անուշաբույր բուրմունքով: Մենք օգտագործում ենք միայն պրոֆեսիոնալ սարքավորումներ, իսկ մեր բույրերը մշակված են աշխարհի լավագույն պարֆյումերների կողմից: Եվ այո, մենք ընդգծում ենք նույնիսկ ամենաշքեղ սրահների, տարածքների յուրահատկությունը, ավելացնում ենք այն կարևոր պակասող դետալը, որը կոչվում է Բույր:
Արտոնագրեր և հավաստագրեր
Ներկայացնենք ձեզ SCENTAIR ապրանքանիշը: Շտապենք տեղեկացնել, որ ScentAir-ն արդեն պաշտոնապես Հայաստանի Հանրապետությունում է։ Որպեսզի պատկերացնենք ներկայացված ապրանքանիշի հանրաճանաչությունն ու կարևորությունը մեր առօրյայում, պետք է հասկանանք, թե ժամանակակից աշխարհում որ ոլորտներում են կիրառվում ScentAir տեխնոլոգիաները։ ScentAir-ը ծագումով ամերիկյան համաշխարհային առաջատար ընկերություն է, որն արտադրում է անուշաբույր տարածող սարքավորումներ, որակով հավասարը չունեցող բույրեր, որոնք օգտագործվում են բազմաթիվ միջազգային բրենդների կողմից արոմամարքեթինգի ոլորտում: Բացի այդ, ընկերությունը մասնագիտացած է օդի իոնիզացման և բակտերիաների չեզոքացման սարքավորումների արտադրությունում, այդ թվում՝ կորոնավիրուսի՝ Covid-19 բակտերիաների 99,8% արդյունավետությամբ չեզոքացման սարքավորումների արտադրությունում։
Բույրերը և դրանց թողած ազդեցությունը, ընտրեք ձեր կատարյալ բույրը: Մենք հաստատ գիտենք, որ ձեր կորպորատիվ բույրը պետք է կատարելապես համապատասխանի Ձեր բրենդի նպատակներին, խնդիրներին և հայեցակարգին: Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք բուրմունքային կոմպոզիցիաների լայն տեսականի։ Եվ սա դեռ ամենը չէ: Մեր խորհրդատուները կօգնեն ձեզ գտնել ձեր անհատական բույրը, ինչպես նաև ուրախ կլինեն խոսել այն մասին, թե ինչպես են որոշ բույրեր ազդում մարդկանց վրա:
Մարդկանց մեծամասնության համար հոտառությունը նյարդային համակարգի վրա գործում է շատ անգամ ավելի արագ, քան լսողությունը:
Ձեր բիզնեսը կունենա վերահսկողություն.
1
Ընկալում
Մարդը չի կարող անտեսել բույրերը՝ ի տարբերություն ցուցանակների, պաստառների, թռուցիկների և գովազդի այլ տեսակների։
2
Զգայունություն
Զգացմունքը ընկալման զարմանալի զգայուն գործիք է:
3
Գործողության շառավիղը
Բույրը տարածվում է մեծ տարածությունների վրա, գործում է մթության մեջ և շարունակում է գործել նույնիսկ այն ժամանակ, երբ ազդանշան ուղարկողն արդեն անհետացել է։
4
Երկար հիշողություն
Հոտառությունն առավել սերտորեն կապված է հիշողության հետ: Հոտի մասին տեղեկատվությունը մարդու ուղեղում ավելի շատ է պահվում, քան նկարների և ձայների հիշողությունները:
5
Արագ արձագանք
Գիտական հետազոտությունների համաձայն՝ մարդու արձագանքման ժամանակը բուրմունքին ավելի արագ է, քան մարդու արձագանքը ցավի իմպուլսին:
6
Եզակի ազդեցություն
Բույրը գործում է մարդու լիմբիկ համակարգի վրա, որը պատասխանատու է ախորժակի, ինտելեկտի, զգացմունքների և հիշողության համար: